ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Ադրբեջանը շարունակաբար չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները: Խորհրդարանում այսօր հրավիրված` հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Մենք՝ պատգամավորներս, պետք է հասկանանք մեր լիազորությունների շրջանակներում ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք ձեռնարկել՝ նպատակին հասնելու համար»,- նշեց նա:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց՝ այս քննարկումը նպատակ ունի հասկանալ` ինչ գործընթացներ են տեղի ունենում, ինչ քննարկումներ են ծավալվում: Նա նկատեց, թե դեռ պետք է հասկանան` ինչո՞ւ «գերիների տեղափոխող» ինքնաթիռը դատարկ վերադարձավ:
Արցախի նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը խոսեց մի միտումի մասին, այն է՝ իմքայլական պատգամավորների կողմից շահարկվում է` գնացեք ՌԴ դեսպանի մոտ, նա թող դիմի ՌԴ նախագահին այդ հարցով:
«Եթե պատգամավորը թույլ է տալիս իր քաղաքացիներին ուղղել օտարերկրյա դեսպանի մոտ, որ նա դիմի իր նախագահին, որպես պատգամավոր՝ նա կոմպետենտ չէ, ավելի լավ է՝ ելույթ չունենան»,- նշեց Ավագյանը:
Մանրամասները` տեսանյութում:
--0--ԿԿ