ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսակային երկրների ցանկում: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Այսպիսով Թուրքիայից Շվեյցարիա մեկնող քաղաքացիները կենթարկվեն պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման ռեժիմին: Կարանտինային սահմանափակումները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 10.000 շվեյցարական ֆրանկի չափով:
Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում կորոնավարակով հիվանդացության և մահացության դեպքերի թվի աճով:
--00—ՄՀ