ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ապրիլի 29-ին բավարարել է 2020 թվականի դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ ցույցի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ՊՊԾ պետի կողմից քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ որոշման դեմ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև:
--00—ՄՀ