ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի՝ կորոնավիրուսից ապաքինվողների հիվանդանոցի պալատում հրդեհ է բռնկվել, մահացել է 18 պացիենտ:
Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել երեք տասնյակից ավելի մարդ, որոնց փրկել են հիվանդանոցի աշխատակիցներն ու հրշեջները: Տուժածների վիճակը կայուն է: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Հնդկաստանն ավելի քան 19 մլն վարակվածներով զիջում է միայն Միացյալ Նահանգներին:
--00—ՄՀ