ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին կառավարության լրատվականի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար հասանելի է պատվաստումը: «Սպունտիկ V»-ն հասանելի է միայն ռիսկի խմբի քաղաքացիների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՄՀ