ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք են ինչ-որ ուժերի, որպեսզի մասնատեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Նրան պատժում են և ցույց տալիս, որ էլ երբևէ որևէ մեկի մտքով չանցնի, թե գերտերությունների հետ կարող են խոսել ինչպես հավասարը հավասարի։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ընդդիմադիր բևեռը, որքան էլ թույլ էր ու անկազմակերպ, ի տարբերություն Փաշինյանի, որը կորցնում է իր ընտրազանգվածը, թափ է հավաքում տարբեր բևեռներից։ Կա Ռոբերտ Քոչարյան, հիմա արդեն կա Վանեցյան-ՀՀԿ դաշինք, կա Տեր-Պետրոսյան, որը վերջին շրջանում խոսում է որպես ընդդիմություն։ Չնայած նախկին նախագահների միջև տարաձայնություններին, մի հարցում կա հստակ կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա, դա բացահայտ նրանք ցույց են տալիս։ Իհարկե կա նաև ԲՀԿ, որը փորձելու է լինել որպես ջոկեր»,- ասել է Կարեն Քոչարյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ