ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Արցախի մայրաքաղաքի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է:
«Սիրելի՛ քաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շնորհիվ «Ջրմուղ-կոյուղի» ընկերության նպատակային և հետևողական աշխատանքի՝ Ստեփանակերտի 12 գոտիներից 11-ում ջրամատակարարումն ամբողջովին վերականգնված է:
Այս պահին աշխատանքներ են տարվում 6-րդ գոտում, որը ներառում է քաղաքի 20-25 տոկոսը: Առաջիկա ժամերին այստեղ ևս աշխատանքները կավարտվեն և արդեն մայրաքաղաքն ամբողջությամբ կթոթափի երեկվա վթարի հետևանքները:
Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու համար», - նշվում է հայտարարությունում։
--00—ԼՄ