ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Խաղաղապահները մեկ օրում ականազերծել են 10 շինություն 6 հա տարածք, 3 կմ ճանապարհ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 082 հա տարածք, 640,3 կմ ճանապարհ, 1 764 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 606 պայթունավտանգ առարկա։
--00—ՄՀ