ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24 News
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրել և ականազերծել ԼՂ հնագույն հայկական գերեզմանոցի տարածքը:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ:
Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական հանդակների ու արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:
--00—ՄՀ