ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից 3 հայ գերու ազատ արձակմանը և նշել, որ կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձնանց։
«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիենկենը, ով երկու կողմին կոչ էր արել ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր պահվող անձնանց փոխանակման գործընթացը։
--00—ՄՀ