ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, անդրադառնալով Լեհաստանի սահմանադրական դատարանի՝ 2015 թվականին նշանակված երեք դատավորների վերաբերյալ Մարդու իրավունքի եվրոպական դատարանի վճռի մասին։
«Մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր "Xero Flor" վճռով դատապարտել է Լեհաստանին արդարադատության ոլորտում նրա խնդրահարույց ռեֆորմների համար։ Իր վճռում ՄԻԵԴ-ը հանգել է այն հետևության, որ Լեհաստանի Սահմանադրական դատարանն իր այսօրվա կազմով չի կարող համարվել "tribunal established by law"։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ Սահմանադրական դատարանի 3 դատավորների նշանակումը 2015 թվականին եղել է ոչ իրավաչափ։
Սա լավ նախադեպ է, ու ես հուսով եմ, որ ՀՀ Սահմ․ դատարանի վերջին երեք դատավորների նշանակման հարցում նույնպես ՄԻԵԴ-ը նույն կարծիքին կլինի»,-գրել է Հովհաննիսյանը։
--0--ԿԿ