ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Հակառակորդն ընկել է իր լարած ծուղակը։ Այս պահին պատվով հետ նահանջի ուղիներ է փնտրում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի սահմանային իրավիճակին։
Պետրոսյանի խոսքով՝ բանակցությունները ենթադրում են փոխադարձ երկկողմանի շահեր և միշտ չէ, որ դրանք կես ժամ անց պետք է տեսանելի լինեն։
«Բանակցությունները ենթադրում են միջնաժամկետ ու երկարաժամկետ որոշակի պայմանավորվածություններ։ Դրանք կարող են լինել այնպես, որ համաձայնեցվեն աշխարհաքաղաքական այլ խաղացողների հետ։ Ամենավատ խաղաղությունը նախընտրելի է պատերազմից, բայց նաև երբ խոսքը տարածքային ամբողջականության, ժողովրդի անվտանգության մասին է, այլընտրանք չի մնում, քան դրան պատրաստ լինելը։
Մեզ համար կարմիր գիծ է ՀՀ սուվերեն սահմանը։ Ադրբեջանական զինվորները պետք է հետ վերադառնան սահմանից այն կողմ, որտեղից եկել են»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։