ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Այսօր՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անունից:
«Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասված է Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
--00--ԿԿ