ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այս պահին հեռուստացույցի առաջ նստած, աներևակայելի մեծ համբերությամբ, հետևում եմ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքին:
Խոսում են հայրենի ծննդավայր գալու պատվից զրկված ՀՀ ԱԽՔ քարտուղարից սկսած մինչև ժամանակին բանակից <<թռած> պատգամավորները կամ, ինչպես ժողովուրդն է նրանց անվանում՝ <<ուսապարկերը...>> Եվ նորից ու կրկին համոզվում եմ, թե ինչպես և ինչու ենք հայտնվել հենց այս վիճակում...
Հ.գ.- Այս պահին նիստը դեռ շարունակվում է, բայց այլևս համբերություն չունեմ հետևելու... Սրանց ուղեղից, իրոք, հանել են ամեն ազգայինը և թողել այն, ինչը մեր դեմ է...»։
--00--ԱՀ