ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում մայիսի 19-ին հանդիպել են քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները:
Դաշինքի ներկայացուցիչները բնակավայրերում քաղաքացիների խնդիրները նախ հավաքագրում են, որ հետո լուծման մեխանիզմները մշակեն:
Խնդիրները բազմաթիվ են, բայց դրանցից առանձնացվեցին հատկապես տեղային և համապետական նշանակության հարցերը:
Գեղարքունիքի մարզում առաջնային հարցը անվտանգությունն է և դրա երաշխիքների ապահովումը: Թշնամու մեկ կիլոմետրանոց ուղիղ նշանառության տակ են հայտնվել մի քանի գյուղեր, անհազանգում են քաղաքացիները:
«Պատիվ ունեմ» դաշինքը Գեղարքունիքում հստակեցրել է առաջնային լուծման մի քանի խնդիր:
Ջրառատ մարզում բնակիչները խմելու ջրի առկայության պակաս ունեն, դրանից զատ երեխաները սովորում են ոչ բարեկարգ դպրոցներում, իսկ դպրոցից դուրս նրանց օրն այլևս անհետաքրքիր է, զբաղվածության ապահովման անհրաժեշտություն կա:
Մարզի բնակիչները նշել են՝ այս ամենից զատ իրենց մտահոգության թիվ մեկ առարկան շարունակում է մնալ երկրում բարոյահոգեբանական վիճակի բարելավումը և ապագայի նկատմամբ հավատի վերականգնումը:
--00--ԱՀ