ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է․
«ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի առաջ ծառացած գերակա խնդիրների և դրանց լուծման տարբերակների, նոր ու միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Կարևորվել է ստեղծված իրավիճակում երիտասարդների՝ էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ձևաչափերը։
Մենք ուժեղ ենք,երբ միասին ենք, իսկ միասնությունը հաղթանակ է»։
--00--ԱՀ