ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Երեկ՝ մայիսի 22-ին, փոթորիկը ավերածություններ է արել նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ուժեղ քամին ու փոթորիկը գյուղում վնասել են մի քանի էլեկտրասյուներ, կոտրել , ավերել տանիքներ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Էնքան կարճ տևեց փոթորիկը, բայց այդ կարճ ժամանակում իր ավերածություններն արեց: Շիվար կանգնել ենք, չգիտեք էլ՝ ում դիմենք մեզ օգնելու համար: Առաջին պահից գյուղապետ Բալաբեկ Սարգսյանը մեր բորոլիս կողքին է եղել, բայց դե գաղտնիք չի, որ գյուղապետարանը այդքան ֆինանս չունի, որ օգնի:
Գիտենք, որ արդեն դիմել է Արարատի մարզպետարան, ովքեր էլ, հավանաբար, կդիմեն կառավարութուն, բայց դե կառավարությունը մեր դարդին դարման կլինի՝ չգիտենք: Փոթորկի հետևանքով գյուղում նաև հոսանքները անջատվեց:Նորից ենք նշում՝ ուզում ենք հավատանք, որ կառավարությունը մեզ միայնակ չի թողնի: Հակառակ դեպքում՝ մեզ տարիներ են պետք, որ էս աղետից հետո կարողանանք մեր մեջքը դզենք»:
--00--ԱՀ