ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Ոստիկանության, այլ ուժային և իրավապահ կառույցների պահեստազորի մոտ ութ տասնյակ սպաներ ձևավորել են «Պահեստազորի սպա» շարժումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«Ոստիկանության, այլ ուժային և իրավապահ կառույցների պահեստազորի մոտ ութ տասնյակ սպաներ ձևավորել են «Պահեստազորի սպա» շարժումը։ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ողջունում է այդ նախաձեռնությունը։ Վստահ ենք՝ համատեղ ուժերով կհաղթահարենք մեր հայրենիքում ստեղծված ծանր իրավիճակը, կնպաստենք խորապես ազգային իշխանությունների ձևավորմանը, կվերականգնենք երկրի խաթարված հեղինակությունն ու անդորրը, տարածքային ամբողջականությունը»,- նշված է հայտարարությունում։
--00—ՄՀ