ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով, Վաղարշակ Ամիրխանյանը եւ Հարություն Ղազանչյանը նշանակվել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝Հարություն Ղազանչյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վաղարշակ Ամիրխանյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,– ասվում է որոշումների մեջ։
--00--ԱՀ