ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է 15.841.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 287.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է հաշվարկով 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 69.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից`
3-ը՝ ընդերքօգտագործում,
2-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման
1-ը՝ ՓՀԷԿ,
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
1-ը՝ արտադրություն,
ծառայություններ,
1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։
Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1.290.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489.428 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581.120 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.195.000 ՀՀ դրամ:
--00—ԼՄ