ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Մեսրոպյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը:
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 26-ին:
--00--ԱՀ