ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Կառավարության՝ մայիսի 27-ի նիստի ժամանակ որոշում կայացվեց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին ազատել պաշտոնից: Կոտայքի մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը:
Որոշումը ներառված էր զեկուցվող հարցերի շրջանակում, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության նիստը շարունակելու են դռնփակ ռեժիմով, քանի որ գաղտնի հարցեր կան քննարկելու:
--00—ԼՄ