ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ կայացրեց։
Ըստ դատարանի վճռի՝ Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։
Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։
--00--ԿԿ