Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողներին Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Խծաբերդ

Ադրբեջանում ավարտվել է Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված հայ զինծառայողների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և «ադրբեջանական տարածքներում» կատարված այլ հանցավոր գործողությունների մեջ:

Ըստ Ադրբեջանի դատախազության ՝ Հրաչ Արզումանի Ավագյանին և Գեղամ Սամվելին Սերոբյանին ու ևս 12 հայ զինծառայողի մեղադրանք է առաջադրվել զենքի և զինամթերքի կիրառմամաբ ահաբեկչություն իրականանցնելու համար: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 --00—ՄՀ