ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Վեհափառի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին`Վեհափառը իր աջակցությունը հայտնեց Նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- գրել է Յոլյանը:
Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Սյունիք այցի ընթացքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։
--00—ԼՄ