ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Ադրբեջանը 2-րդ միջպետական բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Արցախում ականապատ դաշտերի և չպայթած զինամթերքի քարտեզների տրամադրման հետ կապված, որը Հայաստանը չի տրամադրում Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ համատեղ հայտարարության ստորագրումից ի վեր, Հայաստանի կողմից տեղադրված հակահրետանային ականներից ու այլ պայթուցիկ սարքերից ավելի քան 120 մարդ է մահացել և վիրավորվել, այս թիվը շարունակում է աճել:
--00--ԱՀ