ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
15 հայ գերիների վերադարձի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում որոշիչ դերը պատկանում է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Այս մասին հաղորդել է Sputnik.Armenia-ի աղբյուրը:
Գերիների վերադարձի մասին հայտնի է դարձել միայն կես ժամ առաջ, նախ` ադրբեջանական աղբյուրներից, իսկ դրանից րոպեներ անց հաստատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով լրագրողների զոհվելուց հետո ադրբեջանական կողմը միջնորդներին հետևողականորեն խնդրում էր օգնել ստանալ ականապատ տարածքների քարտեզները: Վերջին շրջանում գեներալ Մուրադովն ակտիվորեն շփվում էր ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ ղեկավարության հետ:
--00--ԱԹ