Մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը․ մնաց 6 օր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ԱԱԾ

 «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Եղվարդ քաղաքում նախընտրական հերթական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացավ մուրճով՝ քանդող-ավերողի, ջարդարարի իր կերպարով։ Տեսարանը  հիշեցրեց հայտնի «Փախուստ Շոուշենկից» կինոնկարը, որի հերոսը տարիներով մուրճի համառ  գործադրմամբ հասավ կալանավայրի պատի վրա սողանցք բացելուն։ 

Անխուսափելիորեն մոտենում է Նիկոլ Փաշինյանի հերթական երկարաժամկետ մեկուսացման պահը, և ժողովուրդը շուտով հստակ կիմանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ 

• ի՞նչ հանգամանքներում պարտվեցինք պատերազմում, 

• ինչո՞ւ  2020թ․ հոկտեմբերի 19-ին չընդունվեց հրադադարի առաջարկը, որի պատճառով մինչև խայտառակ կապիտուլյացիոն ակտի ստորագրումը յուրաքանչյուր օրվա կտրվածքով ունեցանք միջինը հարյուրից ավելի զոհ,

• ովքե՞ր են եղել Շուշին թշնամուն հանձնողները, 

• ինչպե՞ս  պատահեց, որ կապիտուլյացիոն ակտից հետո ունեցանք տասնյակ գերիներ։

Այս ցանկն անվերջ է, քրեական օրենսգրքում չկա մի հոդված, որը կարող է շրջանցել օրվա իշխանությունների արարքները։

Անվիճելի է, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը։

Մնաց 6 օր»։

 

--00—ՄՀ