ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
«Չեմ կարող ասել, թե դատական համակարգը հարյուր տոկոսով կայացած է, բայց վերջին երեք տարիների ընթացքում դատական իշխանությունը ապացուցեց իր կայունությունն ու տոկունությունը՝ դիմանալով հրապարակային ճնշումներին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, նախկին դատավոր Կարինե Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը նաև ավելացրեց, որ դատական իշխանությունը հագուրդ չտվեց իշխող ուժի ցանկություններին և քաղաքական պատվերի շրջանակներում խափանման միջոց չկիրառեց։
Պետրոսյանի համոզմամբ՝ նաև մեկընդմիշտ պետք է մոռանալ ֆեյսբուքյան արդարադատության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։