ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի իմ հայ ժողովուրդ։
Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար և այն ինչ կանխատեսել և ասել էի իմ ընկերներին։ Շատերը թերևա հասկացան որ կուսակցությունների նման մեծաթիվ մասնակցությունը առավել ևս առանց գաղափարական և կազմակերպչական թիմի հաջողել չի կարող և հենց դա էր պատճառը ,որ ընդանենը երեք քաղաքական ուժ հաղթահարեցին խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմը և ընդամենը մի քանիսը հավեքեցին 1% և քիչ ավելի ձայն, ինչը և ենթադրում է ժամանակակից աշխարհի քաղաքական մշակույթին համապատասխան ձեռնամուխ լինել կուսակցությունների խոշորացման իրավական գործընթացին, ոչ միայն նրա համար, որ 3մլն բնակչություն ունեցող երկրի համար աննորմալ երևույթ է 100ից ավելի կուսակցությունների գոյությունը, այլ նաև Հայաստանի զարգացումը պահանջում է քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիա և զարգացում։ Ինչևիցե, անելիքները չափազանց շատ են, սակայն ես այս պահին, օրվա խորհրդով, անհրաժեշտ եմ համարում կատարել մի քանի եզրահանգումներ և հղել մի քանի հորդորներ։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
1. Ժողովուրդը Հայաստանում մերժեց փողը և ընտրակաշառքը։
2. Ժողովուրդը Հայաստանում մերժեց ընտրական ճնշումներով քվեներ տալու արատավոր պրակտիկան ։
3. Հայաստանում ամրապնդվեց ազատ խոսքը, ազատ տնտեսությունը, ազատ ապրելու , ազատ խոսելու , ազատ գործելու և արարելու չափազանց կարևոր քաղաքական իրավունքն ու հնարավորությունը։
4.Հայաստանում այլևս անշրջելի դարձավ ժողովրդի քվեով, առանց փողի և պարտսդրանքի իշխանություն ձևավորելու կարևորագույն քաղաքական իրավունքը։
5, Շնորհավորելով և ՔՊ ին և Հայաստան դաշինքին, պետք է արձանագրենք, որ ի վերջո Հայաստանում հաղթեց ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ քաղաքացու քվեն և երկրի զարգացման նրա տեսլականը և ըստ որում անկախ նրանից ինչքանով և ինչպես է այդ քվեի տերը գիտակցում մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները ։ Դա արդեն առանձին խոսակցության նյութ է ,քանզի պետության և հասարակության խնդիրն է շարունակական բարեփոխումներով երաշխավորել հասարակության իրավագիտակցության բարձրացման և ինքնակրթության անհրաժեշտ արդյունքներ ապահովելու համար։
ՀՈՐԴՈՐՆԵՐ
1. Հետևողական քայլեր ձեռնարկել համազգային համերաշխության մթնոլորտ ձևավորելու , ատելության և անհանդուրժողականության խոսքը կասեցնելու, ազգը սևի և սպիտակի բաժանելու արատավոր պրակտիկան
2.Հայրենիքի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս պատշաճ իրազեկել ժողովրդին ոչ թե որոշումից հետո պոստֆակտում ,այլ տվյալ որոշումը կայացնելուց առաջ , իհարկե հաշվառելով նաև պահանջվող խորհրդապահության սկզբունքները։
3. Անխուսափելի հանդիսացող սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան իրականացնել ոչ թե հաճախ ընդունված տղայական, սին և մակերեսային մոտեցումներով, այլ պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով ,որից մեր հայրենիքը և ժողովուրդը կարող է շահել ,այլ ոչ թե շարունակաբար տուժել,պարբերաբար առաջացնելով նեգատիվ սպասումներ և շարունակական վտանգներ։
4. Բոլոր ուղղություններով իրականացնել հստակ, համալիր, արդյունքին միտված բարեփոխումների երկրի անվտանգության ապահովման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ,զինված ուժերի բարեփոխման, զոհված և վիրավոր մեր հայրենակիցներին օրենքի ուժով պետական աջակցության ապահովման , սահմանային ենթակառուցվածքների համալիր արդիականացման ուղղությամբ բարեփոխումներ ապահովելու համար անվտանգային միջավայրի կտրուկ բարելավման և երկրի անվտանգության ապահովումը երաշխավորող համապատասխսն ենթակառուցվածքների անխափան և արդյունավետ գործունեությունը։
5. Իրականացնել տնտեսության հետևողական ազատականացման և դիվերսիֆիկացման շարունակական ջանքեր,զուգահեռաբար երաշխավորելով պետական մարմինների բովանդակային և հետևողական բարեփոխումները երաշխավորելու համար դրանց կողմից պրոֆեսիոնալ և անխափան գործունեությունը։
Քանի որ անելիքները և լուծման կարոտ խնդիրները բազմաթիվ են , ես կշարունակեմ փորձագիտական մակարդակով մերթընդ մերթ տեղեկացնել իմ մոտեցումները հնարավորինս օբյեկտիվ և առանց որևէ ակնկալիքի օգնելու և օժանդակելու անկեղծ ձգտումով։Առողջ եղեք»։