ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները:
Կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ ընտրությունները գնահատում է ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող:
«ՀՀ նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրություններն էին»,-նշված է հայտարարության մեջ:
Կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը