ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Հունիսի 23-ին Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն համաձայնել է չեղարկել բոլոր պատժամիջոցները` կապված նավթի և բեռնափոխադրման ոլորտների հետ: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները: Այս որոշումը կայացվել է միջուկային համաձայնության հարցում բանակցությունների վերսկսման շրջանակներում: Հաղորդվում է նաև, որ Վաշինգտոնը համաձայնել է ԱՄՆ վարչակազմի սև ցուցակից բացառել իրանցի պաշտոնատար անձանց անունները:
Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հայտարարել է, որ կայսրությունների հետ բանակցություններում` համաձայնությանը վերադառնալու ուղղությամբ, առաջընթաց կա: Երկու երկրների միջև լուծվել են տնտեսական հարցերը` կապված պատժամիջոցների չեղարկման հետ:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նույնպես կարծում է, որ մոտ ապագայում միջուկային համաձայնությունը կնքելու հնարավորություն կա, անգամ` Իրանում կառավարության փոփոխությունից հետո:
--00--ԱԹ