ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Հուլիսի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգ քաղաքում։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Այցի ընթացքում դեսպանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ միասին հանդիպում ունեցավ Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու հնարավորությունները։ Դեսպան Տոլմաջյանը, ի դեմս Ժան Բարսեղյանի, շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած հայ քաղաքացիներին տրամադրված հումանիտար օգնության համար։
Այցի ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը և Պարույր Հովհաննիսյանը հանդիպեցին նաև Գրանդ-Էստ շրջանի և Բա-Ռեն դեպարատամենտի պրեֆեկտ Ժոզիան Շըվալիեին։ Երկուստեք ընդգծվեց Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հետ համագործակցության սերտացման կարևորությունը։ Դեսպանը ներկայացրեց Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջ բերած աշխարհաքաղաքական և հումանիտար բարդ մարտահրավերները։
Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
--00--ԱՀ