ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի նույն գերատեսչության ղեկավարի տեղակալ, ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը։
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նախատեսվող արտահերթ նիստի օրակարգում։
Երեսունամյա Արգիշտի Քյարամյանը Փաշինյանի իշխանության գալուց հետո բավական սրընթաց կարիերա է ունեցել։ Նախ նա փոխարինել է Դավիթ Սանասարյանին Պետական վերահսկողական ծառայությունում՝ զբաղեցնելով գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ 2020 մայիսի 4 - մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ, որից հետո գրեթե մեկ ամսով՝ մինչև հունիսի 8-ը, նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն։ 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այնուհետև կրկին նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
--00—ՄՀ