ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
Գորիսում, ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը փոխհրաձգություն է եղել: «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։
Ըստ աղբյուրի՝ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին նախկինում ունեցած հաշիվները մաքրելու նպատակով կանչել է Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Ըստ ականատեսների՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ապտակել է Կարեն Պողոսյանին, որից հետո վերջինս իր մեքենայից հանել է ինքնաձիգը և անկանոն կրակոց բացել։
Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի ազգականը և Կարեն Պողոսյանի ընկերը, որի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Փաստինֆո»-ին ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ են ստացել այն մասին, որ երկու հոգի վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Գործով զբաղվում է քննչական կոմիտեն։
--00—ԼՄ