ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Ադրբեջանն այսօր կրակ է բացել Նախիջևանի սահմանին՝ ռուսական դիրքերի մոտակայքում: Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքին՝ այս մասին հայտնում է Wargonzon` հղում անելով իր աղբյուրներին:
«Այս կրակոցները, որոնք, իհարկե, առաջին հերթին սադրիչ բնույթ ունեն, եղել են մի քանի օր շարունակ՝ Երասխի հատվածում: Չնայած այն հանգամանքին, որ կրակոցներ արձակվել են հայկական դիրքերի ուղղությամբ, ռուս զինվորականները ևս հայտնվել են ռիսկի գոտում: Նշված բնակավայրի հարևանությամբ տեղակայված է մի քանի ռուսական դիրք. այս հատվածում ռուսական զորքերի գործունեությունը պետք չէ շփոթել Արցախում խաղաղապահների առաքելության հետ»,- հայտնում է նախագիծը՝ հայտնելով, որ այս օբյեկտների տեղակայումը ռազմական գաղտնիք չէ. ցանկացած անձ, ով մեքենայով Երևանից Սյունիք մեկնի, կարող է ռուսական դրոշները տեսնել անմիջապես մայրուղուց:
--00--ԱԹ