ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News
Հուլիսի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որից 218 958-ը՝ առողջացած, 4584-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 299 599 թեստավորում:
Այսպիսով, երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1115 է:
--00—ԼՄ