ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ժամը 17:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարավածների թիվը հասել է 438 649-ի, որից 19679-ը մահացել է, ապաքինվել է 113918 մարդ: Վարաը տարածված է աշխարհի 199 երկրում:
Վարակակիրների քանակով առաջին տասնյակի մեջ մտնող երկրներն են.
Չինաստան՝ 81 221 դեպք, որից 3281-ը մահացել է 73655-ը՝ ապաքինվել,
Իտալիա՝ 69179 դեպք, որից 6820-ը մահացել է, 8326-ը՝ ապաքինվել,
Միացյա Նահանգներ՝ 55354 դեպք որից 802-ը, մահացել է, 354-ը ապաքինվել,
Իսպանիա՝ 47610 դեպք, որից 3434 մահացել է, 5367-ը՝ ապաքինվել,
Գերմանիա՝ 36116 դեպք, որից 181-ը մահացել է, 5647-ը ապաքինվել,
Իրան՝ 27077 դեպք, որից 2077-ը մահացել է, 9625-ը ապաքինվել,
Ֆրանսիա՝ 22637 դեպք, որից 1100-ը մահացել է, 3281-ը՝ ապաքինվել,
Շվեյցարիա՝ 10456 դեպք, որից 145-ը մահացել է, 131-ը՝ ապաքինվել,
Հարավավային Կորեա՝ 9137 դեպք, որից 131-ը մահացել է, 3730-ը ապաքինվել,
Միացյալ Թագավորություն՝ 8077 դեպք, որից 427-ը մահացել է, 135-ը՝ ապաքինվել:
Նկատենք, որ մահացության թվով Իտալիան կրկնակի գերազանցում է Չինաստանին և մոտ 12 անգամ զիջում ապաքինվածների թվով:
Ի դեպ, ինչպես Չինաստանում, այդպես էլ Հարավային Կորեայում վերջին շրջանում դեպքերի թվի աճ չի արձանագրվել: Հարավային Կորեան տևական ժամանակ վարավածների թվով երկրորդ հորիզոնականում էր: Ընդհանուր առմամբ Չինաստանում վարակակիր է շարունաում մնալ մոտ 5000 մարդ:
Հայաստանի հարևան երկրներում, բացի Իրանից, վարակակիրների թիվը հազարի չի հասնում. Թուրքիայում գրանցվել է 1892 դեպք, որից 44 մարդ մահացել է, ապաքինվածներ դեռ չկան: Ադրբեջանում վարակվածների թիվը 87 է, կա 1 մահ, 11-ը ապաքինվել են: Վրաստանում վարակակիրները 73-ն են, որից 10-ը ապաքինվել են, մահ չի արձանագրվել երկրում: Իսկ Ռուսաստանի Դաշնությունում վարակված է 658 մարդ, որից 1-ը մահացել է, 29-ը ապաքինվել են:
Հայաստանում ևս, ինչպես արդեն նշել ենք, կորոնավիրուսով վարակման 265 դեպք է արձանագրվել, որից 18 արդեն բուժվել են:
Հիշեցնենք նաև, որ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, մարտի 16-ին ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է սահմանել: Սահմանափակումները տարածվում են հասարակական միջոցառումների, զվարճանքի կենտրոնների և որոշ գրասենյակների վրա: Փակ են նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները:
Կորոնավիրուսի մասին վիճակագրական տվյալներին օնլայն կարող եք հետևել այստեղ: