ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նախարարությունից նաև տեղեկացրին, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են ռուս գործընկերների միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հիշեցնենք նաև, որ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
--00--ԿԿ