ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Ադրբեջանի կողմից բռնազավթված Քաշաթաղի շրջանում շարունակվում են անհետ կորած երկու ադրբեջանցի զինծառայողների որոնումները։
Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 4-ից անհետ կորած ժամկետային զինծառայողներ Ֆարիդ Աժար Մամեդովը և Ֆիրդովսի Մայիս Աբդուլլաևը դեռ չեն գտնվել, որոնողական աշխատանքները շարունակվում են։
--00--ՍԳ