ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։
Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:
--00--ԱԹ