Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

photo_2024-07-18_16-20-34

Հուլիսի 18-ին, ժամը 15։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը:

Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և Լ․ Խ․-ին (ծնված 1989 թ․)։

--00—ՅՄ