ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Օգոստոսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմանում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Toyota»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մ. Հ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
--00—ԼՄ