ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կրկին ակտիվացել են «անկլավների» մասին խոսակցությունները։ Պարզ է, չէ՞, որ ադրբեջանցիների՝ այդ 4-5 անկլավի պաշտպանության համար Ադրբեջանն առնվազն շուրջ 1000-հոգանոց զորք պետք է տեղակայի Հայաստանի տարածքում։ Եվ այդ զորքից հայերի պաշտպանության համար Ռուսաստանը «ստիպված» կլինի մոտ 3000-անոց լրացուցիչ կոնտինգենտ մտցնել»:
--00--ԱՀ