ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Հայստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը կարծում է, որ Ազգային ժողովի նիստերը նման են իր երիտասարդ տարիների «Երալաշ» հաղորդաշարին։ Պատգամավորն այս մասին ասաց լրագրողներին՝ անդրառնալով ԱԺ-ում վերջին օրերին տեղի ունեցող ծեծկռտուքի դեպքերին․
«Մի դպրոց են գալիս, տնօրենն ասում է դու գնա 7-ի Բ, դու գնա 10-ի Բ ։ Խաչակնքվում են ու գնում»։
Հակոբյանը նշեց, որ երեկվա գլխավոր զեկուցողը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) ուզում է տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ է․
«Բայց դա այդպես չէ ու դրա համար մի քանի փաստեր կան»։
--00--ԿԿ