ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Մենք երբեք չենք թաքցրել, որ Ադրբեջանի հետ միջպետական հարաբերություններում բարդություն գոյություն ունի, կասկած չունեմ, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծվի և այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից երեկվանից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակ լինելու հանգամանքին:
Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը գիտակցում է, որ պետք է երկարատև խաղաղության շրջան ապահովվել և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:
«Մենք պետք է Ադրբեջանի հետ խոսենք, խռոված դիրքով չենք կարող հարցեր լուծել, միջնորդներ հրավիրել: Ես կարծում եմ, պետք է գնալ երկխոսության և գտնել լուծումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում
--00--ԿԿ