ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Օգոստոսի 29-ին Ադրբեջանի կողմից բռնազավթած Շուշիում տեղի է ունեցել վերակառուցված «Ղարաբաղ» հյուրանոցի բացումը:
Բացմանը մասնակցել են Իլհամ Ալիեւը եւ Մեհրիբան Ալիեւան:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նրանք նաև ներկա են գտնվել ադրբեջանցի երգիչ Բյուլ-բյուլի տուն-թանգարանի բացման արարողությանը:
Բացի այդ, Շուշիում այսօր բացվել է ադրբեջանցի պոետ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրին:
Հաղորդվում է, որ Ալիևներն այսօր այցելել են նաև Ֆիզուլի (Վարանդա), որտեղ ծանոթացել են օդանավակայանի կառուցման աշխատանքների ընթացքին: