ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալել է Լյովա Խաչատրյանին, ով Նիդերլանդները մանկական Եվրատեսիլին ներկայացնելու նպատակով մասնակցում է նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ:
«Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունը հայտնեց և հաջողություն մաղթեց տղային և իր խմբի անդամներին: Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:25-ին, NPO Zapp հեռուստաալիքով:
Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային»,- ասված է դեսպանության հայտարարությունում։
--00—ՄՀ