ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադի Քադաֆին, Տրիպոլիի բանտից ազատ արձակվելուց հետո մասնավոր օդանավով մեկնել է Թուրքիա: Այս մասին Twitter-ում գրառում է արել թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինը: Այս մասին հայտնել Ermenihaber.am-ը։
Լրագրողը գրառմանը կից հրապարակել է նաև Սաադի Կադաֆիի՝ ինքնաթիռում արված լուսանկարը:
Նշենք, որ Լիբիայի նախկին առաջնորդի որդին 2011թ. իրադարձություններից հետո փախել էր Նիգեր, սակայն 2014թ. նրան արտահանձնել էին Լիբիայի իշխանություններին: Նրան ձերբակալել էին «ցուցարարների դեմ հանցագործությունների մեղադրանքով»: Նրան մեղադրանք էր առաջադրվել 2005թ. Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ-Ռայանիի սպանության համար:
Սաադի Քադաֆին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, 2001-2002թթ. մրցաշրջանում Լիբիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Իսկ 2003-2007 թթ. խաղացել է իտալական տարբեր ակումբներում:
Լրագրողը գրառմանը կից հրապարակել է նաև Սաադի Քադաֆիի՝ ինքնաթիռում արված լուսանկարը:
Նշենք, որ Լիբիայի նախկին առաջնորդի որդին 2011թ. իրադարձություններից հետո փախել էր Նիգեր, սակայն 2014թ. նրան արտահանձնել էին Լիբիայի իշխանություններին: Նրան ձերբակալել էին «ցուցարարների դեմ հանցագործությունների մեղադրանքով»: Նրան մեղադրանք էր առաջադրվել 2005թ. Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ-Ռայանիի սպանության համար:
Սաադի Կադաֆին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, 2001-2002թթ. մրցաշրջանում Լիբիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Իսկ 2003-2007 թթ. խաղացել է իտալական տարբեր ակումբներում:
--00—ՄՀ