ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոստովանում է, որ 3 մարդ փոխել է իր կյանքի ընթացքը. նրանք են պրոֆեսոր Վիլեն Հակոբյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Արմեն Աշոտյանի հետ «Մերձքաղաքական զրույց»-ի շրջանակում խոսել ենք նաև «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի, հեղափոխությունից հետո ֆեյսբուքյան վիրավորական գրառումների, պատերազմից հետո Երևանում «ցկցկացող»-ներին կրակելու ցանկության, բժիշկ չդառնալու և ընտանիքի մասին:
Զրույցը տեսանյութում կարող եք դիտել հետևյալ ենթավերնագրերով.
1․ Ոմանք ասում են՝ մորուքը չի սազում:
2․ Այդպես էլ բժիշկ չդարձա:
3․ Ոսկե մեդալս նյութական առումով բան չի տվել։
4․ 3 մարդ, որ փոխել են կյանքս:
5․ Մի՛ վնասիր…
6․ Դիագնոզ եմ դնում, չեմ վիրավորում:
7․ Կրակելու ցանկություն եմ ունեցել:
8․ Մեր ժամանակ Նիկոլը Հ1-ի էկրաններից չէր իջնում:
9․ Շկոլա եմ անցել…
10․ Լեդի Գագան կամ Քանյե Ուեստը չեմ…
11․ Ինձ չէին մենակ «սիկտի՛ր» ասում:
12․ Կինս՝ Լուսինեն, վերցրել է իր վրա ընտանիքի սոցիալական բեռը:
13․ Սխալներ գործել եմ և գործելու եմ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
--00—ԼՄ